Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի. Վարդան Ղուկասյան


Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի. Վարդան Ղուկասյան
Դեկտեմբեր 15 14:30 2025

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու` Սպարտակ Ղուկասյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ որ իրենց կողմի կանչված վկաները նիստին ներկա չէին»,- Հակակառուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց Վարդան Ղուկասյան ի պաշտպան Զարուհի Փաստանջյանը։ 

Ըստ նրա, ժամավաճառությամբ են զբաղվում, ամբողջ դատական համակարգը պետական բյուջեի գումարներով, նաև ոստիկանությունը, մեկուսարանները զբաղեցնելով,  նման գործեր են կարում մարդկանց վրա ու բերում դատարաններ։

«Պարզվեց՝ վկաներից ոմանք ընդհանրապես չեն ծանուցվել, չգիտեմ՝ կան, չկան, ովքեր են, ինչ են, իսկ ոմանք էլ ծանուցվել են, բայց չեն եկել։ Դատարանը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել այդ վկաներին բերման ենթարկելու վերաբերյալ»,–նշեց փաստաբանը։

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 25-ին։

Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճում՝ ի պատասխան լրագորղների հարցերին ասաց, որ ընդդիմության հաջողությունը միասնության մեջ է։

Հարցին՝ ասում են հիբրիդային գործակալների դեմ են պայքարում, Ղուկասյանը պատասխանեց. «Ի՞նչ ասես ասում են՝ հիբրիդային, երկնային, այլմոլորակային։ Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ  չպայքարեն, մնացածը լավ կլինի, մեկ էլ հանձնարարականով դատաիրավական ոլորտը չառաջնորդվի»։