Այս ի՞նչ օր է, տարվա վերջով կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել. Ավինյան


Այս ի՞նչ օր է, տարվա վերջով կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել. Ավինյան
Դեկտեմբեր 15 10:57 2025

Տեղեկացնում եմ, որ Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի փլուզված հիմնական հատվածն ամբողջությամբ վերականգնվել է և ներկայումս ապահովված է ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

 

Նշվել է, որ ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ։ Աշխատանքներն 90%-ով ավարտված են, մնացել է ոչ ավելի, քան 10 մետր հատված: 

«Այսօր այս ի՞նչ օր է, տարվա վերջով: Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել»,-կատակել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը