«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կապանում շարժման գրասենյակի բացմանը խոսել է Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։
«Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանված են, քան մենք», - ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ խաղաղության համար պետք է ուժեղ ղեկավար։
«Ղեկավարը չպետք է պառակտի մեր ժողովրդին, չպետք է խառնաշփոթ մտցնի մեր ազգի մեջ, այլ պետք է միավորի և տա նոր վերածնունդ», - նշել է Կարապետյանը։










