Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի


Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դեկտեմբեր 13 15:03 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեկտեմբերի 15-ին կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, Aysor.am-ին ասաց Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։

 

Զոհրաբյանը նշեց, թե դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հենց այդ օրը կվիրահատեն Սրբազանին։

 

«Դեռ պետք է հետազոտություններ անցնի, որ վիրահատության օր նշանակեն»,- նշեց նա։

 

Փաստաբանն ասաց, որ Միքայել Սրբազանն ուժեղ է, երբեք չի դժգոհում իր վիճակից, բայց վիրահատությունն անհրաժեշտ է։

 

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի, նրան հետազոտելուց հետո եզրակացրել էին Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բժիշկները: Այս մասին հայտնի էր դարձել, երբ հրապարակվել էր Միքայել Սրբազանի փաստաբանի՝ կենտրոնին ուղղված դիմումների պատասխանը։