Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե հենց սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ պրոբլեմն այնտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ դիպլոմը ստացել է վարչապետ դառնալուց հետո ու 7 տարի նույն դասարանում է մնացել։
«Ես ԵՊՀ դիպլոմ չունեմ, ունեմ ստուգման գրքույկ, որտեղ բացի գերազանցից՝ ուրիշ բան չկա»,- արձագանքեց Փաշինյանը։










