Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի’ լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում. Նիկոլ Փաշինյան


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի’ լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում. Նիկոլ Փաշինյան
Օգոստոս 24 12:18 2026

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի’ լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի են բամփում, բայց մեր գլուխն է ցավում։

«Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին, որովհետև այդ զենքի կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու։