Սամվել Կարապետյանը դեմ էր, բայց առաջարկել ենք նրա նկատմամբ տնային կալանք ու գրավ կիրառել. փաստաբան (Տեսանյութ)


Սամվել Կարապետյանը դեմ էր, բայց առաջարկել ենք նրա նկատմամբ տնային կալանք ու գրավ կիրառել. փաստաբան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 12 23:43 2025

Սամվել Կարապետյանը կողմ չէր, որ միջնորդենք այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն՝ տնային կալանք, գրավ, այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ըստ  պաշտպանի՝ այս  գործում նույնիսկ  գրավի հարց չպետք է քննարկվեր: 

«Պարզապես մենք, որպես պաշտպաններ, մեր կողմից ստիպված նշվածը միջնորդել էինք։ Պատկերացրեք, միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է: Խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ չզսպվի։ Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է հիմնավորել իբրև այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք Հայաստանում չեն,- նշեց նա։