Իրականությանը չի համապատասխանում լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն հոդվածը, որ Վ.Օսիպյանը իբր ցուցմունք է տվել Վ.Գասպարյանի դեմ։
Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Օսիպյանը։ «Սուտ է, լկտի սուտ է։ Ցուցմունք տալիս են կամ նախաքննության կամ դատաքննության ընթացքում, որևէ տեղ ես ցուցմունք չեմ տվել, այլ տեղի է ունեցել հետևյալը. Իմ պաշտոնավարման ընթացքում հաղորդում ենք ստացել Վ.Գասպարյանի նկատմամբ։ Եվ փաստաբանը և Վ.Գասպարյանը քաջ տեղյակ են ,որ ցանկացած հաղորդմանը ընթացք է տրվում: Հաղորդմանը ընթացք չտալը քրեորեն պատժելի արարք է։ Նյութերը համապատասխան գրությունով ուղարկվել է Հատուկ Քնչական Ծառայություն»,- նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։










