Քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ ցանկացել են, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը և նաև Նոր տարին անցկացնի ՔԿՀ-ում. փաստաբան


Քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ ցանկացել են, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը և նաև Նոր տարին անցկացնի ՔԿՀ-ում. փաստաբան
Դեկտեմբեր 12 15:33 2025

Քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ ցանկացել են, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը և նաև Նոր տարին անցկացնի ՔԿՀ-ում. այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ 

«ՀՀ-ում հանցավորության նման մակարդակի պայմաններում 53 քննիչ և այդքան դատախազներ իրենց ժամանակը, ռեսուրսը, մարդկայնությունն ուղղում են դրան, որ բավարար չի՝ կալանքի 2 ամիսը երկարաձգվել է, ես չգիտեմ՝ ինչպես բնութագրեմ, իրենք ժամանակ էլ ունեն դրա դեմ բողոքարկելու։ Թող իրավաբաններից մեկը կանգնի և ասի, որ այս ամենը կապ չունի 2025-ի հունիս 17-ի՝ Նիկոլ Փաշիյանի հայտարարության հետ»,-ասաց նա։