Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հերքմանը՝ «88» սուպերմարկետների ցանցում իր մասնակցության մասին։ «Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները»,- գրել էր Արթուր Դանիելյանը։ Խոսքը, ենթադրաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։ Այս առիթով Aravot.am-ը դիմել է ԶՊՄԿ լրատվության բաժին՝ հետաքրքրվելով` իրականությանը համապատասխանո՞ւմ են ասեկոսեները, որ կոմբինատի բեռնափոխադրումների մենաշնորհը պատկանում է վարչապետի կնոջը։










