Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Եթե Փաշինյանին իրոք թվում է, թե՝
- Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրավական հիմքերի և այլ էական չափանիշներով,
- Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը,
- Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրավունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների հանցավոր հավասարեցումը նվազեցնում է վերջինիս նշանակությունը և վախեցնում է Ալիևին,
- Ցեղասպանության լեգիտիմացման այդ հերթական քայլը նվազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հավանականությունը,
ապա Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է»:










