Բոլորը պետք է որոշում կայացնեն՝ անցնել Նիկոլ Փաշինյանի թրի տակով, թե ոչ. Մետաքսե Հակոբյան


Բոլորը պետք է որոշում կայացնեն՝ անցնել Նիկոլ Փաշինյանի թրի տակով, թե ոչ. Մետաքսե Հակոբյան
Դեկտեմբեր 11 22:47 2025

«Մենք այլևս պետք է լրջորեն չքննարկենք երկակի ստանդարտները, որովհետև ոչ թե Հայաստանում արդարադատություն կա, որտեղ երբեմն-երբեմն երկակի մոտեցումներ են տեղի ունենում, այլ պետք է ընդունել, որ Հայաստանում կա դատաիրավական համակարգ, որը կառավարում է մեկ անձը և այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է»,- դատարանի դիմաց, որտեղ ընթանում էչ Բագրատ Սրբազանի և 18-ի գործով դատական նիստը, ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը;

Հակոբյանի խոսքով, այդ ոլորտում ցանկացած գործընթաց տեղի է ունենում Փաշինյանի ցանկություններին համապատասխան;

 «Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ բոլորը, կլինեն հոգևորականներ, աշխարհիկներ, քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, որոշում պետք է կայացնեն՝ անցնել Նիկոլ Փաշինյանի թրի տակով, թե ոչ»։