«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմելով իշխանություններին՝ ասում է.
«Վեհարանն ադմինիստրատիվ շենք է, Վեհարանում երբեք եկեղեցական արարողություններ չեն լինում։ Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է ու եկեղեցում տեղ գտած ավանդույթների համաձայն՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բարերարների նկարները տեղ են գտնում Վեհարանի պատերին։ Էդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու»։










