Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող Փաշինյանը լինել, Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը, նա արցախցիների իրավունքները վաճառքի է դնում. Բեգլարյան (Տեսանյութ)


Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող Փաշինյանը լինել, Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը, նա արցախցիների իրավունքները վաճառքի է դնում. Բեգլարյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 11 15:36 2025

Արցախի ներկայացուցչության շենքում խուզարկությունների պատճառը երևի բոլորս էլ գիտենք՝ Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում այս շենքի հանդեպ հետապնդումները միշտ ակտիվ են եղել. լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա համակարծիք է, որ Արցախի ներկայացուցչությունում երեկվա լսումները լրացուցիչ առիթ դարձան, որ խուզարկություն սկսեն շենքում։ «Եթե բավարար խանգարող հանգամանք չլինի, իհարկե, կհասնեն իրենց ուզածին, չեք տեսնո՞ւմ»,-ասաց Բեգլարյանն՝ ի պատասխան հարցին, թե ներկայացուցչության շենքը խլելու փորձերը կհաջողե՞ն, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվելուն՝ ասաց. «Հրաժարվողը չի կարող Փաշինյանը լինել, կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակեպել, որը մեզ համար ընդունելի չէ, դատապարտելի է։ Ընդ որում, նա արցախցիների իրավունքները վաճառքի է դնում»,-ասաց նա՝ նշելով, որ միգուցե Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունք է Արցախի ներկայացուցչության շենքում այսօրվա խուզարկությունը։