Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց. նախարար


Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց. նախարար
Դեկտեմբեր 10 22:44 2025

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց, այն տեսանկյունից, որ  պետությունում այլևս գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են արձագանքելու կոռուպցիոն  դեպքերին, գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են սահմանելու և հասնելու պատասխանատվությանը, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ Գալյանի՝ կոռուպցիայի մասով մամուլի հրապարակումները խոսում են այն մասին, որ մեր երկրում   կոռուպցիաները բացահայտվում են։

Լրագրողի հարցին, թե տարբեր պաշտոնյաներ իրենց պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել են թանկարժեք առանձնատներ, բնակարաններ գնել, դա արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Գալյանը պատասխանեց. «Դուք բոլորի հայտարարագրերին հասանելիություն ունեք, կարող եք բացել, տեսնել յուրաքանչյուրի հայտարարագիրը, համեմատել ծախսերի հետ և հասկանալ՝ ձեռքբերումներն արդյոք հիմնավորվա՞ծ են եկամուտներով, թե՞ ոչ։ Եթե ունեք մտահոգություն ինչ-որ մեկի հայտարարագրի վերաբերյալ, ազատ եք դիմում ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և այն սիրով կզբաղվի հայտարարագրի վերլուծությամբ»։