Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար:
Այսօր Արցախի անկախության ու Սահմանադրության ընդունման հանրաքվեների օրն է, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը մեկ օր պետք է իրականություն դառնա»:










