Ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս կսահմանազատենք և կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, ինչն ունենք Կիրանցի մասում. Սիմոնյան


Ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս կսահմանազատենք և կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, ինչն ունենք Կիրանցի մասում. Սիմոնյան
Դեկտեմբեր 10 16:29 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սահմանազատման գործընթացում որևէ փոփոխություն չկա։

«Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում ադրբեջանակ կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը  շարունակվում է։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս կսահմանազատենք և կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, ինչն ունենք Կիրանցի մասում, որը դարձել է մեզ համար օրինակելի մի տեղ, որը մեր միջազգային գործընկերներին, քաղաքացիներին տանում և ցույց ենք տալիս»։

Նա հավելեց, որ դրանով ի ցույց են դնում՝ ինչ տեսք կարող է ունենալ խաղաղությունը»։

Հարցին՝ ո՞ր հատվածի մասին է խոսքը, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ մասին հիմա հստակ որևէ բան չի կարող ասել, ժամկետների մասին՝ նույնպես. «Կարծում եմ՝ եկող տարվա առաջին եռամսյակում»։