Ադրբեջանի հետ բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի, մենք դրան պատրաստ ենք, պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թեև հնարավոր է առաջինը նավթ լինի։ Տեսեք՝ օրինակ, ցորենը եղավ։ Ի դեպ, շահարկումներ էին գնում, որ իբր այդ ցորենը 4-րդ կարգի է և պիտանի չէ։ Ես պետք է ասեմ, որ այդ ցորենն օգտագործվում է նաև հաց թխելու մեջ։
Ինչքան շատ այլընտրանք լինի էներգակիրների, Հայաստանը դրանից պետք է օգտվի և հնարավորություն տա, որ դրանից Ադրբեջանն էլ իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով հնարավորություն ունենա այդ ապրանքն արտահանելու»,-հավելեց նա։










