«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից. Ղահրամանյան


«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից. Ղահրամանյան
Դեկտեմբեր 10 16:38 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է.

««Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է։

Մերձիշխանական «Արարատ նյուզը» հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ, հետո միայն կապվել ինձ հետ։

Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը հատել է 12 հազարը ու այս միտումը շարունակվում է։

Տեսականորեն, այս ծավալի տեղեկատվության մշակման ընթացքում բացառված չէ տեխնիկական վրիպակը, բայց ճանաչելով այս իշխանությունների և նրանց սպասարկող հարթակների գործելաոճը, ամենևին չեմ բացառում հատուկ բեմադրված սցենարը` իբրև թե դժգոհ քաղաքացու մասնակցությամբ։

Ի դեպ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գեղեցիկ նախաձեռնությամբ մտահոգ խմբագրությանը ևս հրավիրել ենք Տաշիր Արենա` դիտելու Հայաստանում նախադեպը չունեցող գունեղ շոուն»։