Նիկոլ Փաշինյանին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են բողոքի ակցիայով։
Նրանք իրենց ձեռքում ունեցել են կալանվորված Բագրատ Սրբազանի, ՄԻքայել Սրբազանի լուսանկարները, ցուցապաստառներ, որոնցով պահանջել են ազատ արձակել արքեպիսկոպոսներին, դադարեցնել եկեղեցու դեմ ահավեկչությունը։
«Նիկոլ, դավաճան։ Ամոթ է, աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք։ Դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեկչությունը, քաղաքական հետապնդումները»,-վանկարկել են նրան՝ իրենց բողոքը արտահայտելով Հայաստանի իշխանությունների շարունակվող հակաժողովրդավարական քայլերին։










