Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում է։
Բեռլինում նրան ողջունել է Ադրբեջանի դեսպանը, այն էլ՝ հայերենով։
«Բարի գալուստ Գերմանիա, պարո՛ն վարչապետ»,- նշել է նա։
«Մեր տարածաշրջանում վիթխարի վերափոխում է տեղի ունենում, աներևակայելի, որը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք ու դուք եք հասել»,- նշել է Գերմաինայում Ադրբեջանի դեսպանը։










