Այսօր Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պատգամավորներ, հասարակական գործիչներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել «Արցախի կանչ» հուշահամալիրին, հարգաքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել էր անկախ պետություն ունենալու իր իրավունքը:










