Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան, սակայն պատասխան դեռ չկա։
Արցախի նախկին պետնախարարը ցանկացել է ծանոթանալ իր «գործի» որոշ փաստաթղթերի հետ, ինչպես նաև խնդրել է դրանից հանել փաստաթղթերի մի մասը:
Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:
Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։










