Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական էր. Էդուարդ Շարմազանով


Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական էր. Էդուարդ Շարմազանով
Դեկտեմբեր 9 19:49 2025

«Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնող էր և այն երևում էր ոչ միայն Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ձգտումից, այլև Հայոց ցեղասպանության դատապարտումը նոր, ավելի մեծ որակական փոիլ մտցնելու մեջ»,- «Հայաստանը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի և նախագահ Սարգսյանի կառավարումն ապացուցեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն կանգ չառավ, այլև նոր փաթ ու որակ ստացավ թուրքական ժխտողականության դեմ պայքարում, ինչպես նաև հայերի բախտակից ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչման լոկոմոտիվը դարձավ։

Շարմազանովը նշեց, որ երբ 2009 թվականին Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցին ընթանալ հարաբերությունները կարգավորելու շուրջ՝ ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը թուրքական կողմին թույլ չեն տվել դրա շրջանակներում քննարկել Հայոց ցեղասպանության, կամ արցախյան բանակցությունների հարցը։

Բանախոսը թվարկեց, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին որ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ Հռոմի պապը իր խոսքում անդրադառնում է  Ցեղասպանությանը։

«Խոսելով հայ թուրքական պրոտոկոլների մասին Սերժ Սարգսյանը նշեց, թե Թուրքիան պետք է շանտաժի ենթարկի Հայաստանի Հանրապետությանը, կամ պետք է ակնկալի, որ մենք հետքայլ կկատարենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որպեսզի վավերացնենք այդ պրոտոկոլները, ապա ինչպես ասում է մեր ժողովուրդը՝ գրողի ծոցը վավերացնեք»,- ՄԱԿ-ում Երրորդ նախագահի ելույթից մեջբերում արեց Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ ՀՀԿ-ն հստակ սպասարկում էր Հայաստանի ազգային շահը։

 ՀՀԿ ԳՄ անդամը հիշեց, որ 2015 թվական Հայաստանը մտավ հստակ գիտակցմամբ, որ  դարձել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության միջազգային կենտրոն և այդ համատեքստում միջազգային լրագրողական ֆորում կազմակերպեց։ Նա նաև հիշեցրեց, որ այդ ընթացքում պետության մակարդակով ճանաչվել է Պոնտոսի հույների, ասորիների և եզդիների ցեղասպանությունը, իսկ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին բազմաթիվ երկրների ղեկավարների մասնակցությամբ մեծ միջոցառում կազմակերպվեց Ծիծեռնակաբերդում։