«Աշխարհում այսօր ստեղծված իրավիճակը շատ ու շատ ավելի ցեղասպանական ռիսկեր է ստեղծում տարբեր տիպի տարածաշրջաններում»,- «Հայաստանը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում որպես առաջնահերթություն եղել է առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կառավարման տարիներին։
Քաղաքական գործչի խոսքով, 2020 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգն աղքատացել է այնքան, որ ոչ մի էական նշանակություն ունեցող խնդիր Հայաստանի շահերի տեսանկյունից չէ. «Կան էական նշանակություն ունեցող խնդիրներ տարածաշրջանի մասշտաբով, բայց յուրաքանչյուր երկիր իր ձուկն է բռնում, իսկ Հայաստանը սպասարկում է այդ ձուկ բռնելու պրոցեսը՝ մոռանալով սեփական առաջնահերթություններն ու ազգային շահերը։
Հայաստանին իշխանություններին թելադրում են դրսից՝ ի դեմ իր շահերի»։
Մանրամասն՝ տեսանյութով։










