Ընդամենը մեկ շաբաթում «Մեր ձևով» շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10 000-ից դարձավ 12 000 կամավոր, այս մասին գրել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հայ հասարակությունը պատրաստ է աշխատել վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար»,-գրել է Նարեկ Կարապետյանը։










