Միհրան Հակոբյանի վրա բnրենիաբար hարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ. Նարեկ Սամսոնյան


Միհրան Հակոբյանի վրա բnրենիաբար hարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ. Նարեկ Սամսոնյան
Դեկտեմբեր 9 13:07 2025

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն «Արմավիր» ՔԿՀ-ից իր աջակցությունն է հայտնել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին.

 

«Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։

Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը։ Ընդհանրապես, հաստատված ռեժիմը սրընթաց գահավիժում է դեպի ամբողջական բռնապետություն, որի համար ռեժիմի պարագլուխը շատ թանկ է վճարելու։

 

Այսօրվա արևմտյան համերաշխությունը ռեժիմի բորենիություններին «երկսայրանի սրի» տրամաբանությամբ մի գիշերվա ընթացքում թեքվելու է հենց ռեժիմի ու դրա պարագլխի դեմ։ Մուամմար Քադդաֆին էլ տասնամյակներ շարունակ ուներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և անգամ ԱՄՆ կառավարությունների թողտվությունը Լիբիայում ամեն տեսակի այլանդակություններ անելու, բայց մի օր անգամ այդ քարտ բլանշն ավարտվեց։ Ի դեպ, այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է հենց Մուամմար Քադդաֆիի հետ ունեցած կոռուպցիոն կապերի մեղադրանքով։

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի պարագայում ևս արևմտյան քաղաքական կուրության պաշարը մի օր սպառվելու է, և այս օրերին մեր երկրում տեղի ունեցողի բոլոր մեղավորները կանչվելու են պատասխանատվության։

Իմ զորակցությունն եմ հայտնում Միհրան Հակոբյանին։ Վստահ եմ, որ հարձակումը բորենիաբար՝ թիկունքից, հանկարծակի և մի քանի հոգով չլիներ, այսօր ավելի մեծ վնասվածքներով կլինեին տվյալ հանցագործությունն իրականացնողները»: