Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը. Տիգրան Աբրահամյան


Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը. Տիգրան Աբրահամյան
Դեկտեմբեր 8 21:19 2025

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկություններն ու ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Օրը ցերեկով, մարդաշատ վայրում դիմակներով այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել:

Որքան իշխանության զոռբայությունն ու ագրեսիվ կեցվածքը սրվում է, այնքան երկրում հրահրվող հանցագործություններն առավել ակտիվ բնույթ են ստանում»,- նշել է նա։