Միհրան Հակոբյանի հետ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա դիտարկելը հավկուրություն է. Գասպարյան


Միհրան Հակոբյանի հետ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա դիտարկելը հավկուրություն է. Գասպարյան
Դեկտեմբեր 8 20:09 2025

«Այն, ինչ 4 տարում երկրորդ անգամ տեղի ունեցավ  Միհրան Հակոբյանի հետ, կենցաղային հողի վրա դիտարկելը նվազագույնը քաղաքական մանիպուլյացիա է և հավկուրություն»,- ընդգծել է քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։

«Միհրանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. նա մարդկային ու մասնագիտական բարձր որակների տեր անձնավորություն է, որի հետ կարող ես ունենալ և՛ քաղաքական տարակարծություններ, և՛ ընդհանրություններ, չհամաձայնել սուր գնահատականներին կամ ընդունել դրանք: Բայց նա երբեք չի իջնի փողոցային անորակության մակարդակի ու չի թաթախվի կենցաղային անմիաստ վեճերի մեջ:

Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության, իրավապահ համակարգի՝ ամենաթողության դեմ անզոր լինելու (տվյալ դեպքում՝ միտումնավոր) հերթական ցայտուն դրսևորումն է, որի շահառուն ընդդիմությունն է՝ իր գունային ամբողջ գամայով:

Միհրան ջան, շուտափույթ ապաքինում:

ՀԳ. Գոնե կռվելուց ձեզ տղա՛ պահեք. մի քանի հոգով մեկի վրա հարձակվելը տղամարդկություն չի: Հարցրե՛ք փողոցում և կստանաք՝ 4 տառից բաղկացած ձեզ բնութագրող ածականը:

Պի՛նդ եղեք»,- գրել է Գասպարյանը՝ սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք՝ այսօր հանրային գործիչ Միհրան Հակոբյանը հարձակման է ենթարկվել։ Հանցագործությունը, ըստ բազում կարծիքների,  կապ ունի նրա հասարակական-քաղաքական գործունեության հետ։