ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների ու անաստված բոլշևիկների կողքին։
Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝ հոգևոր եղբայրներին։
Թուրքն ու մոնղոլ-թաթարը ոչ ՏԻՐԱԴԱՎ էին, ոչ ՈԻԽՏԱԴԱՎ, ոչ էլ՝ ԵՂԲԱՅՐԱԴԱՎ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։
Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։
Այս ամենից էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ ՊԻՏԻ ՈՐ․․․
Երբ ձեր եղբորն հանել-աքսորել են իր տնից ու բանտել։ Երբ նրա՝ Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի հոտն էլ մերժել է ձեզ, ՄԵՐԺԵԼ անեծքով ու շռնդալից ապտակով, ո՞նց եք մտնում այդ տուն, Ո՞ՆՑ։
Քրիստոնեական և պարզ մարդկային բարոյականության ըմբռնումներից լինել այդքան ՀԵՌՈՒ, այդքան ՉՄԱՐԴ, այդքան ՉՏՂԱՄԱՐԴ․․․ այդքա՜ն ՀԱՐԱՄ․․.»
Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները. տիրադավ, ուխտադավ և եղբայրադավ. պատգամավոր
Լրահոս
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
8
Դեկտեմբեր,
2025 19:45
Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ...










