Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը ճանաչվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ. Տեսանյութ


Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը ճանաչվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ. Տեսանյութ
Դեկտեմբեր 8 16:21 2025

Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ Հովհաննես Ծառուկյանը գրել է.

««Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունը ընտրել է տարվա լավագույններին:

Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը ճանաչվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ:

Այս նախագծի իրականացման հիմքում դրված է ազգային վերածննդի, ներքին հաշտության եւ համերաշխության գաղափարը։

Ամիսներ շարունակ հազարավոր մեր հայրենակիցներ մասն են կազմել այս գաղափարի իրականացման։

Յուրաքանչյուր հայ հանդիսանում է Հիսուս Քրիստոսի արձանի ճարտարապետը։

Սրանից զատ ընտանիքիս անունից ևս մեկ անգամ նախօրեին վերահաստատել եմ, որ մշտապես վիրավորում ստացած մեր եղբայրների կողքին ենք, որպեսզի նրանք ունենան մարզվելու և վերականգնվելու բոլոր պայմանները»: