«Կարո՞ղ է մի երկու պատարագ հետո ուզենա, այլ՝ իր սրտին մոտ երաժիշտների կամ երգիչների երգերը հնչեն։ Կարող է որոշի պատարագից առաջ Սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի»,-Աժ միջանցքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով պատարագներից առաջ ՀՀ օրհներգը հնչեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ մի առավոտ էլ արթնանա, սրտիկ, ծաղիկ դնի և ասի, որ այլևս Սուպեր Սաքոյին է ուզում լսել։
Դանիելյանը հայտնեց, որ իր համար արդեն զարմանալի չէ, որ ԱԱԾ-ն կամաց-կամաց վերածվում է НКВД-ի, որ արդեն գնում և քահանային հորդորում, խնդրում է։
«Դե գիտե՞ք չէ, ԱԱԾ-ի խնդրանքը որոն է»,-ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով, որվ ԱԱԾ-ն գնում, խնդրում է որ Կաթողիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան։
«Հեգնում եմ, չեք հասկանո՞ւմ... Ինչպես կարող է ԱԱԾ աշխատողը գնա քահանային խնդրի։ Հարյուր անգամ ասել ենք, որ Սահմանադրությամբ էլ էս մարդն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, սա ուղիղ քրեական գործ է։ Էդ մարդն ինքն էլ խոստովանեց, որ ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ հորդորի քահանաներին... Հորդորի հորդոր է, էլի, հորդորում է, որ հորդորեն»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հույս հայտնեց, որ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի ՔԿՀ-ում՝ Փաշինյանի հորդորը մերւժելու համար։










