«Մեր ձևով» ժողովրդական շարժումը շնորհավորում է Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ կամավորներ,
Սրտանց շնորհավորում ենք Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Մեր երկրի անվտանգության և առաջընթացի գործում ձեր նվիրումն այսօր ավելի քան կարևոր ու տեսանելի է։
Հպարտությամբ նշում ենք, որ երեկ «Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11 000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասին։ Սա մեր համատեղ աշխատանքի կարևորագույն հերթական ձեռքբերումներից է»։










