ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել


ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել
Դեկտեմբեր 5 18:55 2025

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետարանում կրկին ձերբակալություններ են:

Ներքին գործերի նախարարությունից 24News-ին հայտնեցին, որ գործողությունները վարույթի շրջանակներում են իրականացվել, բայց թե ինչ վարույթի, չմանրամասնեցին` հորդորելով դիմել Քննչական կոմիտեին:

ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են։