Ֆրանսահայերը Գարեգին Երկրորդին դիմավորել են ծափերով


Ֆրանսահայերը Գարեգին Երկրորդին դիմավորել են ծափերով
Դեկտեմբեր 5 18:29 2025

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական  այցով Մարսելում (Ֆրանսիա) է։ Ֆրանսահայերը Գարեգին Երկրորդին դիմավորել են մեծ ոգևորությամբ՝ ծափերով, վանկատել են՝ «Վեհափառ», «Վեհափառ»։ 

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետին ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան:

«Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,- ասել է քաղաքապետը։ Ես նրան հիշեցրի այն ամուր և հավերժական պատմական կապերի մասին, որոնք մեր քաղաքը կապում են հայերի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է Պայան X-ում։