Մենք պետք է ամեն քաղբանտարկյալի համար պայքարենք. Դանիելյան (Տեսանյութ)


Մենք պետք է ամեն քաղբանտարկյալի համար պայքարենք. Դանիելյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 5 12:38 2025

Այն, ինչ կատարվում է  այսօր, նոր չի սկսվել, բոլոր մտահոգ մարդիկ  պետք է պայքարեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը ցավով արձանագրեց՝ երբ Բագրատ Սրբազանին  գնացել էին ձերբակալելու, նրա կեցավայրի մոտ շատ քիչ մարդիկ էին հավաքվել. «Ես այդտեղ չտեսա այն մարդկանց, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում  սկսված պայքարին։ Դա մեծ ցավ է, որը պետք է արձանագրեմ։ Մենք պետք է ամեն քաղբանտարկյալի համար պայքարենք»։