Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն և պետության հիմքերը վերջնականապես քանդելուն. Տեր Նարեկն՝ իշխանություններին


Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն և պետության հիմքերը վերջնականապես քանդելուն. Տեր Նարեկն՝ իշխանություններին
Դեկտեմբեր 5 10:58 2025

Օրվա ապաշնորհ իշխանությունները իրենց ռեպրեսիվ քայլերով Հայաստանը փորձում են դարձնել բռնապետական, թրքահպատակ երկիր։ Շարունակելով կատարել արարքներ, որոնք պետականաքանդ և ազգակործան անեցքածին քայլեր են, այս մասին հայտարարել է Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։

 

«Ձերբակալելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբազան Հայրերից Դիվանապետ Տեր Արշակ արք. Խաչատրյանին՝ ի ցույց դրեցին հերթական անգամ իրենց պարտությունը և թրքահպատակությունը։ Դատապարտում եմ և նզովում ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն և պետության հիմքերը վերջնականապես քանդելուն։

 

Սրբազան Հայրե՛ր, Ձեր անկոտրուն ոգին, անսասան ու նվիրական հավատը օրինակ է մեր բոլոր ազգասեր, եկեղեցասեր հայորդիներիս համար։ Աղոթում ենք Ձեր շուտափույթ ազատ արձակման համար։

 

Ազատություն Սրբազան հայրերին»,- հայտարարել է Տեր Նարեկը։