Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (Տեսանյութ)


Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (Տեսանյութ)
Դեկտեմբեր 4 23:14 2025

«Սրբազան պայքարի գործով» դատական նիստի ընթացքում, դատական նիստերի դահլիճում,  Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Սրբազան Պայքարի առաջնորդը հայտնեց նաև, որ որևէ ակնկալիք չունի երեքշաբթի օրը կայանալիք դատական հերթական նիստից։

 

Հիշեցնենք՝ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, թե ինչում են մեղադրում Արշակ Սրբազանին և թե ինչ «հիմքով» են ձերբակալել նրան։

«Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- ընդգծել էր նա։   

Ավելի վաղ էլ Քննչական կոմիտեն էր ներկայացրել, թե ինչ վարույթով են ձերբակալել Սրբազանին։

«Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- ասել էին քննչականից։