ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն


ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն
Դեկտեմբեր 4 20:50 2025

Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 62, դեմ՝ 27, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։

 

 

Ավելի վաղ, Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել էր, որ 2026 թվականի բյուջեի նախագիծը հիմնված է նույն մակրոտնտեսական կանխատեսումների վրա, ինչ նախնական տարբերակը․ անվանական ՀՆԱ՝ 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճ՝ 5.4 տոկոս, պարտք/ՀՆԱ հարաբերակցություն՝ 52.9 տոկոս։

 

Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ։

 

Պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 4.5 % մակարդակում՝ կազմելով 536.8 մլրդ դրամ։