Արձագանքներ՝ Արշակ Սրբազանի ձերբակալության հետ կապված


Արձագանքներ՝ Արշակ Սրբազանի ձերբակալության հետ կապված
Դեկտեմբեր 4 20:24 2025

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․

«Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը, որի էությունը կայանում է հետևյալում՝ անձի վերաբերյալ տարածվում է ակնհայտ և հնարավորինս հանդուգն կեղծ տեղեկատվություն։

Տեղեկատվության թիրախը որքան ավելի փորձում է ապացուցել իր անմեղությունը, այնքան ավելի այդ սուտը /կեղտոտ ձկան հոտ/ կպնում է նրան։

Մեր գործընկեր Արսեն Բաբայանը իհարկե կարդարացնի Արշակ Սրբազանին, իհարկե կապացուցի նրա անմեղությունը, սակայն դա կտևի որոշակի ժամանակահատված, իսկ այդընթացքում Սրբազանը կասոցացվի թմրամիջոցի իրացման հետ և մեթոդի հեղինակը կհասնի իր նպատակին»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Արշակ սրբազանին կանչել են քննչական՝ պարզ հարցաքննության, և ԱԱԾ-ի ձեռքով զրկել ազատությունից

1915 թ․ գարնանը Վանի թուրք կուսակալ Ջևդեթ բեյը հայկական պատվիրակությանը հրավիրում է պարզ բանակցությունների և քրդերի ձեռքով սպանել տալիս։

Գործելակերպերի ինչիպիսի՜ նույնություն, ձեռագրերի որպիսի՜ հարազատություն։ 110 տարի անց ոչինչ չի փոխվել»։

ՄԻ նախկին պաշտպան Արամ Թաթոյանը գրում է․

«Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի:

Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:

Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է:

Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:

Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»:

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Ինչպես Ադրբեջանն ամեն անգամ հարձակումից առաջ իրականացնում է տեղեկատվական գրոհ, այնպես էլ Փաշինյանը, որևէ մեկին ազատությունից զրկելու նախապես պլանավորած գործողությունից առաջ անպայման իրականացնում է ապատեղեկատվության արշավ։

Մարդուն թկրախավորում են, նրա մասին տարածում ամենասարսափելի տեղեկությունները ու դա միայն մի նպատակով, որ մարդու վրա հարձակման ժամանակ նա հնարավորինս զուրկ լինի հանրային աջակցությունից։

Այս պարագայում հանրության անվերապահ աջակցություն պետք է լինի իշխանական հերթկան գրոհի թիրախում հայտնված անձի նկատմամբ։

Որովհետև այդ անձինք բուֆերներ են, որոնք ջարդուփշուր անելուց հետո այս աղետը հասնելու է մեզնից յուրաքանչյուրի տուն»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Կարծում եմ՝ մինչ 2026թ. խորհրդարանական հերթական ընտրությունները կալանավայրերում կհայտնվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Թաթոյանը, Ավետիք Չալաբյանը, ես և դու, հարգելի ընթերցող»։

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այլևս 4-րդ հետապնդվող Սրբազանն է: Այլևս 4-րդ Սրբազանն է ում նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվում: Հերթական իրավական ակնհայտ աբսուրդ, ի դեպ ավտորիտար հերթական հետապնդում` անհերքելի ցուցիչը կալանքի միջնորդությունն է: Ի դեպ Միքայել և Բագրատ սրբազաններին կալանավորել է նույն դատավորը:

Աստված օգնական, Սրբազաններ ջան

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։