Արշակ Սրբազանին մեղադրում են, իբր 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել. Փաստաբան


Արշակ Սրբազանին մեղադրում են, իբր 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել. Փաստաբան
Դեկտեմբեր 4 18:49 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել, թե ինչում են մեղադրում Արշակ Սրբազանին և թե ինչ «հիմքով» են ձերբակալել նրան։

«Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- ընդգծել է Բաբայանը։

Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն էր ներկայացրել, թե ինչ վարույթով են ձերբակալել Սրբազանին։

«նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- ասել էին քննչականից։