ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Փաշինյանին՝ Պուտինին ուղղված Սերժ Սարգսյանի նամակն առանց համաձայնեցնելու հանրայնացնելու համար


ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Փաշինյանին՝ Պուտինին ուղղված Սերժ Սարգսյանի նամակն առանց համաձայնեցնելու հանրայնացնելու համար
Դեկտեմբեր 4 17:03 2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Հայաստանին՝ էթիկական չափանիշները անտեսելու մեջ՝ պետությունների ղեկավարների նամակագրությունը հրապարակելով առանց նրանց համաձայնության։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Երևանի կողմից Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցյալի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նամակագրության հրապարակման վերաբերյալ հարցին։

Ըստ նրա՝ Երևանը առանց նրանց համաձայնության հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների նամակագրությունը՝ այդպիսով խախտելով էթիկական չափանիշները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին  Հայաստանի կառավարությունը հրապարակեց այն փաստաթղթերը, որոնք հիմք են  հանդիսացել  Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար մինչև 2020 թվականը:  

Հրապարակված փասթթղթերի մեջ էր նաև 2016 թվականին Վլադիմիր Պուտինին ուղղված Սերժ Սարգսյանի նամակը։