ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լարգրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ էր նախատեսում Հայաստանին 2019-ի հունիսին ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները։
«Կարգավորման ողջ գործընթացը լինելու էր երկու էտապով։ Առաջին փուլում լինելու էր փոխհամաձանեցված քայլերի փուլ։ Ի՞նչ էին նախատեսում այդ քայլերը. Հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո երբ Արցախի, Քելբաջարի, Լաչինի երկայքնով, ինչպես նաև այդ շրջաններում տեղակայվում են միջազգային խաղարար ուժեր։ Այդ հինգ շրջաններ պետք է մտնեին բացառապես քաղաքացիական բնակչություն, չէր մտնելու ոչ բանակը, ոչ էլ ուժաին այլ կառույցներ։ Խաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի ու Ադրբեջանի կոնսենսունսով»,-մի քանի կետեր թվարկեց Զուրաբյանը։
Նրա խոսքով, դա ենթադրում էր բոլոր կոմունիկացիաների բացում, տնտեսական ապաշրջափակում։ Բացի այդ, ԼՂ անվտանգության երաշխաբոր էին դառնում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։
«Ես չգիտեմ, թերությունը ո՞րնէ այս պլանի մեջ։ Ո՞նց կարելիէ ստանալ նման պլան, ընդ որում երկու անգամ՝ ապրիլին ու հունիսին, ու չընդրկվել այս բանակցությունների մեջ, որպեսզի ստանանք մեզ համար երանելի խաղաղությունը»,-ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել իր պատասխանն այս պլանին։
«Հարց է առաջանում, քե եկել է 2019-ին նման փաստաթուղթ։ Խաղաղություն, ԼՂ դե ֆակտո անկախություն, դու պիտի վազեիր էս պլանին ընդառաջ։ Ի՞նչ ես պատասխանել։ Երեք տարբերակ ունեիր՝ կամ պետք է անմիջապես բռնվեիր դրանից ու գնայիր խաղաղության, ես ապացույցներ էլ կբերեմ, որ Ալիևը համաձայն էր դրան, կամ գոնե շարունակեիր բանակցել, երրորդ տարբերակը պատերազմի տարբերակն է, երբ ոչինչ չես պատասխանում, թքում ես միջազգային հանրության ճակատին։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ճակատին ես թքում, երբ արհամարհում ես։ Ռուբեն Ռուբինյանն ասում է, եմնք գտնվում էինք գնահատման փուլում, Փաշինյանն էլ է նման մի բան ասում։ Որպեսզի հասկանաք ասածների աբսուրդը, ես ուզում եմ մի պարզ, ես ուզում եմ մի պարզաստ արձանագրել, Հայաստանը ստանում է այս առաջարկները 2019-ի ապրիլին ու հունիսին, բայց մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլում։ Այսինքն, քեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ դու պատասխան տաս»,-հարց հնչեցրեց Զուրաբյանը։
Նա նշեց, իրականում Փաշինյանը պատասխանել է, բայց ոչ դիվանագիտական խողովակներով, այլ հրապարակային ելույթներով, քայլերով, դրանից երկու ամիս անց գնում է Ստեփանակերտ, հավաքում է հանրությանն ու հայտարարում է՝ «Արցախը Հայաստանն է, և վերջ»։
«Չպատասխանելն ամենասրսափելի ընտրությունն էր»,-ասաց Զուրաբյանը։










