Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ խոսել ենք, որ մենք որդեգրենք այն կոնցեպտը, որ 63 տարեկանը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է: Այս մասին Կառավարությսն նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ 21-րդ դարում 63 կամ 65, 70-75 տարեկանը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն՝ դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն տարիք է, եթե մարդը առողջ է, եթե մարդն առողջ չէ, 29 տարեկանն էլ է պրոբլեմ»,-նշել է նա և հավելել, որ շահարկումները, թե այս խոսակցությունները կենսաթոշակային տարիքի փոփոխության նախապատրաստում է՝ կապ չունի իրականության հետ:










