Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան 7 տոկոս տնտեսական աճի խոստումը. Փաշինյանը գոհ է պետական մարմինների աշխատանքից


Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան 7 տոկոս տնտեսական աճի խոստումը. Փաշինյանը գոհ է պետական մարմինների աշխատանքից
Դեկտեմբեր 4 12:32 2025

«ՀՀ կառավարութան  կողմից 2025 թվականի նոյեմբերի 27-ի ընդունված «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մաիմինների ցանկը հաստատելու մասին»   որոշմամբ առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա խրախուսման համակարգ՝ կատարողականի գնահատումների միջոցով։ Հաշվի առնելով, որ պետական կառավարման մարմինները արդեն իսկ գնահատվել են 2025 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով, անհրաժեշտություն է առաջացել կիրարկել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,-կառավարության այսօրվա նիստին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել՝ հիմք ընդունելով  պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամաբ այս որոշմամբ սահմանվող ինդեքսավորվող  գործակիցները

Խաչատրյանը նաև հավելեց, որ գործակիցները տարբեր են՝ հաշվի առնելով  պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը։

Նախագծով ակնկալվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, ինչպես նաև խրախուսված աշխատակիցների համար գիտական և կրթական կարողությունների զարգացման վրա ներդրումների կատարում։

Պիլոտային ծրագրի իրականացման համար 2025թ. պետական բյուջեով կպահանջվի շուրջ  3.6 մլրդ ՀՀ դրամ:

«Ավարտին է մոտենում 2025 բյուջետային տարին և բուզում եմ արձանագրել, որ մեր կանխատեսումներով բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700մլդ դրամ։ Եթե համեմատենք 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների հետ, այս տարվա բյուջեի ավելացած հատվածն ավելին է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանը սրա համար շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող և արդյունք ստեղծող, իրենց հարկերը վճարող  քաղաքացիներին, ռեզիդենտներին։

 Սակայն, ըստ Փաշինյանի, սա  այն քաղաքական որոշումների և դրանց իրականացման արդյունք է, որը կայացրել  են կառավարությունն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը և իրագործել են։

«Կարող ենք արդեն վստահ ասել, որ 2021-2025 թվականներին կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան 7 տոկոս տնտեսական աճի խոստումը։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել; ինչքան էլ ես քննադատեմ, բայց պարտավոր եմ առերեսվել իրականությանը։ Սա չի նշանակում, որ մեր աշխատանքն անթերի էսակայն երբ այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ դրանց  մի զգալի մասը կախված է այն իրավիճակի հետ, երբ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավմանը, պետական մարմիններում աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»,-հավելեց Փաշինյանը։