Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները. գործադիրը հավանություն տվեց հուշագրի վավերացմանը


Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները. գործադիրը հավանություն տվեց հուշագրի վավերացմանը
Դեկտեմբեր 4 11:38 2025

Կառավարությունն  այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացմանը։

 Ըստ հուշագրի՝ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի  այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով։

Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից: