«Քեզ մի խորհուրդ տամ՝ մեծերի հետ զրուցիր». «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին (Տեսանյութ)


«Քեզ մի խորհուրդ տամ՝ մեծերի հետ զրուցիր». «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին (Տեսանյութ)
Դեկտեմբեր 4 00:02 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։

«Երբ դու փոքր էիր, քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր։ Ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները «Տաշիր» բարեգործական հիմնադրամից նվերներ էին ստանում։ Քեզ մի խորհուրդ տամ. ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է՝ մեծերի հետ մի անգամ զրուցիր» - նշել է Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով, Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ:

Մասնավորապես, «Տաշիր» բարեգործականի կողմից կառուցվել են մանկապարտեզներ մարզի մի շարք քաղաքներում՝ Ալավերդիում, Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում, Վանաձորում կառուցվել է գերժամանակակից ծննդատուն, բարեկակարգվել և հիմնանորոգվել են դպրոցներ:

Նշենք, որ մարզպետարանում նիստերից մեկի ժամանակ Մկրտչյանը անդրադարձել էր Տաշիր բարեգործականի հերթական նախաձեռնություններից մեկին, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երեխաները հրավիրվում են նորաբաց կրկես՝ դիտելու «Էթերնիա» շոուն։ ՔՊ-ական մարզպետը հայտարարել էր, թե իբր մարդիկ 20 տարի անց նոր հիշել են մարզի երեխաների մասին՝ ակնարկելով Կարապետյաններին: