Ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին․ Լևոն Քոչարյան


Ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին․ Լևոն Քոչարյան
Դեկտեմբեր 3 23:47 2025

 Հրապարակված Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հետ կապված պարբերությունը, որը  մեջբերված է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»ում հրապարակված հոդվածից՝  հրապարակված 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ, այսինքն՝ ամբողջությամբ  ՀԱԿ քարոզչական նպատակներով, այնքան անլուրջ է։ Լավ, ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, անհասկանալի, ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում»,- այս մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ 1999 թ․-ին սկսված Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ բանակցությունների վերջնական հանգրվանը եղել  է Քի Վեսթում։

«Մեր պահանջն է՝ հրապարակել  Քի Վեսթի փաստաթուղթը, իսկ այն, որ ասում են՝ դա չկա, օրինակ, չգիտեմ, իրենք դիմե՞լ են Արտաքին գործերի նախարարություն, թե ինչ պատճառով չկա։  Ես համոզված եմ, որ դա ունի և՛ Ռուսաստանի Հանրապետությունը, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիայում, և՛ ԵԱՀԿ դեպոզիտարիայում միանշանակ կա։ Այսինքն՝ իրենք փորձե՞լ են  ունենալ, թե՝ոչ։   Մեղրին փոխանակելու տարբերակ չի եղել։ Իսկ գուցե խոսքը գնացել է ճանապարհ տրամադրելու մասին, որի դիմաց Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Իրենք հիմա փաստացի ճանապարհ են տրամադրում՝ ոչնչի դիմաց , այսինքն՝ անհամեմատելի է»,- ասաց Քոչարյանը։