ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ շարմազանովը գրում է.
«Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիևը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետևում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նիկոլիստներ, էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչու՞ էր Սերժը Պուտինին նամակ գրում։
Նախ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ դրախտ էր։
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց,որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիևը հայտարարեց՝ «փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։
Ավելին՝ նման ձևակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին, որից նա հրաժարվել է՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։
Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում»։










