«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով․ փորձագետ


«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով․ փորձագետ
Դեկտեմբեր 3 22:40 2025

«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով։

 

Գրել է «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածին։

«Ֆակտորը չի ներկայացնում Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.

 

Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 - 146,6 մլրդ

2025 հունվարի 1 - 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)

Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 - 31,5 մլրդ

2025 հունվարի 1 - 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)

Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 - 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:

Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը»։